Թագավորական թեյ

Թեյն իր մեջ ներառում է Հայաստանի էկոլոգիապես մաքուր, բարձրադիր լեռնային գոտիներից հավաքված յոթ տեսակի խոտաբույսերի խառնուրդ: Խոտաբույսերի այս խառնուրդն օգտակար է դիմադրողականության բարձրացման համար: Օժտված է ջերմիջեցնող, անոթամաքրիչ, հակաբորբոքային հատկություններով, իջեցնում է արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման ընթացքը:

Բաղադրությունը՝ լորենի, նռան տերևներ, երիցուկ, բալի տերևներ, դաղձ, ազնվամորու տերևներ, սև հաղարջի տերևներ:

Պատրաստման եղանակը՝1 թեյի գդալ հումքը լցնել 200 մլ. եռացրած ջրի մեջ, թրմել 5-7 րոպե:

Պահպանման եղանակը՝ պահելչոր և զով տեղում մինչև 20oC ջերմաստիճանից և օդի 70%։

Բաղադրությունը

Սև հաղարջի տերևներ

Սև հաղարջի տերևներ

Սև հաղարջը համարվում է օգտակար նյութերի իրական պաշար, քանի որ այն հարուստ է B, P, E, K և A վիտամիններով: Սև հաղարջի թուրմը լվանում և օրգանիզմից դուրս է հանում անպետք աղերը` միևնույն ժամանակ վերականգնելով խանգարված նյութափոխանակությունը: Սև հաղարջի պտուղներն ու տերևներն օգնում են օրգանիզմից դուրս բերել երիկամների քարերը, բարելավել լյարդի վիճակն ու օրգանիզմի շնչառական համակարգը:

Դաղձ

Դաղձ

Դեռևս հին ժամանակներում գործածում էին դաղձը` հավատալով, դրա հզորությանն ու նույնիսկ անվանում էին այն «Երկարակեցության խոտ»: Հումքը հավաքվում է ծաղկման շրջանում, մի քանի ժամ թողնվում արևի տակ, հետո լրիվ չորացվում քամոտ վայրում: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի տերևները: Այս միջոցը շատ լավ օգնում է աղեստամոքսային տրակտի ցավերին: Դաղձը բարելավում է մարսողությունը, իջեցնում է ճնշումը կալիումի պարունակության շնորհիվ: Մեկ բաժակ թեյը նվազեցնում է սթրեսը, վերացնում դեպրեսիան: Դաղձի տերևները վերացնում են լյարդի ցավերը, գլխացավերը, խթանում սրտի գործունեությունը:

Երիցուկ

Երիցուկ

Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է։ Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսին։ Ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Թուրմն օգտակար է ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների և ստամոքսի կծկումների ժամանակ։

Ազնվամորու տերևներ

Ազնվամորու տերևներ

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, տերևներն ու ծաղիկները։ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս - հուլիս ամիսներին։ Մատղաշ ցողունները բարակ են, ծածկված սուր փշերով։ Այն ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, քրտնամուղ, ցավազրկող հատկություններ, ամրացնում է արյունատար անոթների պատերը, այն խորհուրդ է տրվում ընդգրկել ինֆարկտ և ինսուլտ տարած հիվանդների սննդակարգի մեջ։

Նռան տերևներ

Նռան տերևներ

Նռան չորացած ծաղիկներից պատրաստված թեյը շատ օգտակար է սակավարյունության դեպքում, քանի որ այն շատ երկաթ է պարունակում, իսկ երկաթը անհրաժեշտ է այրունաստեղծ օրգանների համար:

Բալի տերևներ

Բալի տերևներ

Բալի տերևներ - քչերը գիտեն, որ օգտակար է ոչ միայն բալը, այլ նաև բալենու տերևները: Նորահաս բալի տերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և շատ օգտակար են արյունատար անոթների համար, նվազեցնում են տրոմբների առաջացման հավանականությունը և արյան ճնշումը։

Լորենի

Լորենի

Լորենի - Լորենազգիների ընտանիքին պատկանող, մինչև 40մ բարձրության տերևաթափ ծառ է: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին: Ծաղկում է 20 տարեկան հասակից և ծաղկած մնում միայն 10-15 օր: Ծաղիկների, տերևների կամ կեղևի եփուկը թրջոցների ձևով օգտագործվում է այրվածքների, խոցերի, ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ լորենու ծաղիկներն օգտագործվում են նաև թոքաբորբերի ժամանակ: Ժողովրդի մեջ մեծ համբավ ունի նաև լորենու ծաղիկներից պատրաստվող թեյը` որպես հիանալի բուժամիջոց: Թեյի պարբերաբար օգտագործումը լավացնում է սակավարյունությամբ տառապող հիվանդների արյան պատկերը:

Հետաքրքիր է