Լեռնային փունջ

Թեյն իր մեջ ներառում է Հայաստանի էկոլոգիապես մաքուր, բարձրադիր լեռնային գոտիներից հավաքված ութ տեսակի խոտաբույսերի և վարդի թերթիկների խառնուրդ: Խոտաբույսերի այս խառնուրդն օգտակար է սրտանօթային հիվանդությունների ժամանակ, օրգանիզմից հեռացնում է թույները, կարգավորում նյարդային համակարգը և արյան մեջ իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Ցուցվում է անքնության ժամանակ:
Բաղադրությունը՝ ուրց, դաղձ, եղերդակ, սրոհունդ, անթառամ, ղանթափա, սերկևիլի տերևներ, ազնվամորու տերևներ, վարդի թերթիկներ:

Բաղադրությունը՝ ուրց, դաղձ, եղերդակ, սրոհունդ, անթառամ, ղանթափա, սերկևիլի տերևներ, ազնվամորու տերևներ, վարդի թերթիկներ:

Պատրաստման եղանակը՝ 1 թեյի գդալ հումքը լցնել 200 մլ. եռացրած ջրի մեջ, թրմել 5-7 րոպե:

Պահպանման եղանակը՝ պահել չոր և զով տեղում մինչև 20oC ջերմաստիճանից և օդի 70% հարաբերական խոնավությունից ոչ բարձր պայմաններում:

Բաղադրությունը

Ղանթափա

Ղանթափա

Բազմամյա բույս է բազմաճյուղ ցողունով, ծաղիկները բաց դեղին, աճում է լեռնային գոտում: Արդյունավետ է սրտանոթային և շնչառական օրգանների հիվանդությունների ժամանակ:

Վարդի թերթիկներ

Վարդի թերթիկներ

Վարդը գնահատվում է ոչ միայն գեղեցկության և բույրի համար, այլև հիանալի բուժիչ հատկությունների: Վարդի թերթիկները վիտամինների և եթերային յուղերի պարունակության շնորհիվ ունեն հանգստացնող, կազդուրիչ, հակաբորբոքային, վերքերը լավացնող և հակասեպտիկ հատկություններ:

Սերկևիլի տերևներ

Սերկևիլի տերևներ

Սերկևիլը համարվում էր սիրո, գեղեցկության, պտղաբերության ու ընտանեկան ջերմության խորհրդանիշը: Սերկևիլի ծաղիկներից ստացված հյութը, կաթեցնելով աչքի մեջ, կարելի է լավացնել տեսողությունը:

Սրոհունդ

Սրոհունդ

Սրոհունդը պարունակում է գլիկոզիդներ, ազուլեն, եթերային յուղեր, կարոտին և այլն: Օգտագործման համար կտրում են ամբողջ վերգետնյա մասը: Սրոհունդն օգտագործվում է լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ:

Եղերդակ

Եղերդակ

Եղերդակը հայտնի է վաղնջական ժամանակներից: Հայ բժշկագետ Մխիթար Հերացին իր «Ջերմաց մխիթարություն» գրքի մեջ եղերդակով դեղատոմսեր է առաջարկել սակավարյունությունը, դեղնախտն ու այտուցը բուժելու համար: Եղերդակից պատրաստված դեղամիջոցն օգնում է շաքարախտի, ստամոքսի ցավերի, լյարդի, փայծաղի, արյան և երիկամների հիվանդությունները բուժման համար:

Անթառամ

Անթառամ

Արդյունավետ է ծաղկաբույլի թուրմը ստամոքսի գործունեության խանգարումների, երիկամաքարային հիվանդության նստաներվի բորբոքման ժամանակ։

Ուրց

Ուրց

Ուրցը եզակի խոտաբույս է, որը մարդու կողմից օգտագործվում է անհիշելի ժամանակներից: Բույսը ծաղկում է մայիս ամսից մինչև աշուն, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Այն շատ արժեքավոր է իր անկրկնելի բույրի ու ուժեղագույն բուժիչ հակաբակտերիալ, վերքամոքիչ, ցավազրկող, խորխաբեր ու մի շարք այլ հատկությունենրով: Ինչպես նաև այն կարգավորում է նյութափոխանակությունը: Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։

Դաղձ

Դաղձ

Դեռևս հին ժամանակներում գործածում էին դաղձը` հավատալով, դրա հզորությանն ու նույնիսկ անվանում էին այն «Երկարակեցության խոտ»: Հումքը հավաքվում է ծաղկման շրջանում, մի քանի ժամ թողնվում արևի տակ, հետո լրիվ չորացվում քամոտ վայրում: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի տերևները: Այս միջոցը շատ լավ օգնում է աղեստամոքսային տրակտի ցավերին: Դաղձը բարելավում է մարսողությունը, իջեցնում է ճնշումը կալիումի պարունակության շնորհիվ: Մեկ բաժակ թեյը նվազեցնում է սթրեսը, վերացնում դեպրեսիան: Դաղձի տերևները վերացնում են լյարդի ցավերը, գլխացավերը, խթանում սրտի գործունեությունը:

Ազնվամորու տերևներ

Ազնվամորու տերևներ

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, տերևներն ու ծաղիկները։ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս - հուլիս ամիսներին։ Մատղաշ ցողունները բարակ են, ծածկված սուր փշերով։ Այն ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, քրտնամուղ, ցավազրկող հատկություններ, ամրացնում է արյունատար անոթների պատերը, այն խորհուրդ է տրվում ընդգրկել ինֆարկտ և ինսուլտ տարած հիվանդների սննդակարգի մեջ։

Հետաքրքիր է